Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Խորվաթիայի Մ-19 ընտրանուն

Նոյեմբերի 15-ին Խորվաթիայի Ռովին քաղաքում մեկնարկեց ՈւԵՖԱ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարը:

Առաջին տուրում Հայաստանի Մ-19 ընտրանին մրցեց Խորվաթիայի հետ ու զիջեց մրցակցին 1-2 հաշվով։

Հայաստան Մ-19 – Խորվաթիա Մ-19` 1:2 (1:0)
Ռովին, «Վալբրունա» մարզադաշտ
Մրցավար՝ Վիտալիս Սպասյոնիկովս (Լատվիա)
Գոլերը՝ Վարդանյան, 22, Վրբանչիչ, 66, 71