Մադրիդի «Ատլետիկոն» նվազագույն գին է սահմանել հարձակվող Ժոաու Ֆելիշի համար, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում»։ Մադրիդյան ակումբը պատրաստ է պորտուգալացուն բաց թողնել 70 մլն․ եվրոյի դիմաց։
Հիշեցնենք, որ «Բարսան» գնման տարբերակ չունի, սակայն ղեկավարությունը կփորձի տրանսֆերն իրականացնել մշտական հիմունքներով, եթե պորտուգալացին լավ հանդես գա թիմում։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆելիշը «Բարսելոնայի» կազմում Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 10 հանդիպում, որտեղ դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։