Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում անցկացրեց

Այսօր, նոյեմբերի 14-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Հայաստանի հավաքականը Երևանում կհյուրընկալի Ուելսի ընտրանուն, իսկ նոյեմբերի 20-ին կմեկնի Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին ուժերը կչափի Խորվաթիայի ընտրանու հետ։