Պաշտոնական․ «Նապոլին» նոր գլխավոր մարզիչ ունի

«Նապոլին» հայտարարել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Վալտեր Մացարիի նշանակման մասին։

62-ամյա իտալացի մասնագետը փոխարինել է Ռուդի Գարսիային, ով նեապոլցիներին գլխավորում է 2023 թվականի հուլիսից։

Վալտեր Մացցարին արդեն աշխատել է «Նապոլիում»՝ 1998 թվականի հուլիսից մինչև 1999 թվականի հունիսը եղել է թիմի մարզչի օգնականը, իսկ 2009 թվականի հոկտեմբերից մինչև 2013 թվականի մայիսը գլխավոր մարզիչը։

«Նապոլին» 2023/24 մրցաշրջանի Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 12 խաղից 21 միավորով չորրորդն է։