Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը (VIDEO)

Նոյեմբերի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում անցկացրեց այս հավաքի առաջին մարզումը: Առաջին մարզմանը մասնակցեց 22 ֆուտբոլիստ, որոնցից 7-ը՝ Նաիր Թիկնիզյանը, Էդուարդ Սպերցյանը, Տարոն Ոսկանյանը, Ժիրայր Մարգարյանը, Էրիկ Փիլոյաանը, Ուգոչուկվու Իվուն և Ժիրայր Շաղոյանն անցկացրին թեթև վերականգնողական մարզում, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Վահան Բիչախչյանը և Անդրե Չալըշըրը հավաքին կմիանան նոյեմբերի 14-ին, իսկ Լուկաս Սելարայանը՝ նոյեմբերի 15-ին:

Հիշեցնենք, որ վաղը՝ նոյեմբերի 14-ին, Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի բաց մարզում։