Պաշտոնական․ Մարսելինոն գլխավորեց «Վիլյառեալը»

Մարսելինոն նշանակվել է «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը համաձայնության են եկել մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։

Այս պաշտոնում Մարսելինոն փոխարինեց Պաչետային, ով թիմի հետ աշխատում էր սեպտեմբերից։ Լա Լիգայում «Վիլյառեալը» 13 տուրից հետո 14-րդ տեղում է։

Մարսելինոն արդեն գլխավորել է «Վիլյառեալը» 2013-2016 թվականներին։ 58-ամյա մասնագետը աշխատել է «Վալենսիայում», «Ատլետիկում» և «Մարսելում»։