Անգլիայում կայացել է Բոբի Չարլթոնի հրաժեշտի արարողությունը

Անգլիայում կայացել է «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Բոբի Չարլթոնի հրաժեշտի արարողությունը։

Արարողությանը ներկա են եղել Ուելսի արքայազն Ուիլյամը, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը, ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողներն ու անձնակազմի անդամները։

Չարլթոնը մահացել է հոկտեմբերի 21-ին։ Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, որ նրա մահվան պատճառը պատուհանագոգին ընկնելն է։ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդը 86 տարեկան էր։

Չարլթոնը «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան է։ Ակումբի կազմում 17 տարվա ընթացքում նա անցկացրել է 758 հանդիպում և դարձել 249 գոլի հեղինակ, նվաճել է Եվրոպայի գավաթը, Անգլիայի երեք առաջնությունը և ազգային գավաթը։

Չարլթոնը Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 106 հանդիպում և խփել 49 գոլ, ինչպես նաև հաղթել է 1966 թվականի աշխարհի առաջնությունում։ Նաև 1966 թվականին նա նվաճեց «Ոսկե գնդակը»։