«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից առաջ պատասխանել է Էրլինգ Հոլանդին չեզոքացնելու մասին հարցին։
Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնությունում նորվեգացի աստղը 11 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ։ Հարձակվողը կիրակի օրը «Սթեմֆորդ Բրիջում» կփորձի տխրեցնել «Չելսիին»:
«Հոլանդին պահելու համար պետք է արագ վազել, լիովին կենտրոնացած լինել և կանխատեսել նրա գործողությունները: Դուք պետք է հստակ հասկանաք, թե ինչպես եք պատրաստվում պաշտպանվել տուգանային հրապարակում, քանի որ նա բարձրահասակ է», – Պոչետինոյի խոսքերն է մեջբերում MailSport-ը։