«Արսենալն» ու «Նյուքասլը» կպայքարեն Դորտմունդի «Բորուսիայի» աստղի համար

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտը հետաքրքրում է անգլիական Պրեմիեր Լիգայի ակումբներից մեկին։

Այս տարվա ապրիլին 27-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել «իշամեղուների» հետ մինչև 2026 թվականը։ Ակումբը չի ցանկանում բաժանվել իր առանցքային ֆուտբոլիստներից մեկից, սակայն Լոնդոնի «Արսենալն» ու «Նյուքասլը» դիտարկում են կիսապաշտպանին հունվարին ձեռք բերելու հնարավորությունը, հաղորդում է Mirror-ը: Transfermarkt պորտալը Բրանդտի ներկայիս արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում գերմանացին Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։