«Յուվենտուսի» հարձակվողն «Արսենալի» ուշադրության կենտրոնում է

Սերբիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը Լոնդոնի «Արսենալի» ուշադրության կենտրոնում է։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Արսենալը» ցանկանում է հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել հարձակման գիծը։ Լոնդոնյան ակումբը հույս ունի պայմանագիր կնքել լավագույն ռմբարկուի հետ: Այս կապակցությամբ «զինագործները» ուսումնասիրում են «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի հետ հնարավոր պայմանագիր կնքելու տարբերակը:

Հիշեցնենք, որ 23-ամյա Վլահովիչը Թուրինի «Յուվենտուսի» հետ գործող պայմանագիր ունի մինչև 2026 թվականի հունիսը։ Transfermarkt պորտալը Սերբիայի հավաքականի հարձակվողի շուկայական արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում Դուշանը մասնակցել է Ա Սերիայի 9 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։