«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի շրջանակում տնային հանդիպում է անցկացնում «Լյուտոն Թաունի» հետ: Արդեն առաջին խաղակեսի վերջում «կարմիր սատանաների» ղեկավար Էրիկ տեն Հագը ստիպված էր փոփոխություն կատարել կազմում։
Բանն այն է, որ վնասվածք է ստացել կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը։ Դանիացու փոխարեն շտապ խաղադաշտ է մտել Մեյսոն Մաունթը։
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այս պահին Պրեմիեր լիգայում զբաղեցնում է ութերորդ տեղը։