Իտալական երկու ակումբի սկաուտներ կհետևեն Նաիր Թիկնիզյանի խաղին

«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը վերջին շրջանում լավ առաջընթաց է գրանցում և գրավում է եվրոպական ակումբների ուշադրությունը։

Ինչպես տեղեկացնում է «Insides from Karp» ալիքը, նոյեմբերին Խորվաթիա – Հայաստան հանդիպման ժամանակ Թիկնիզյանի խաղին կհետևեն Ա Սերիայի երկու ակումբների՝ «Լացիոյի» և «Բոլոնիայի» սկաուտները։

Նշվում է, որ «Լացիոյի» ներկայացուցիչներն արդեն հետևել են Թիկնիզյանի ելույթին Հայաստան – Ուելս խաղում։

Աղբյուրը ընդգծում է, որ ձմռանը իտալացիները կարող են Թիկնիզյանի համար առաջարկել առնվազն 5 միլիոն եվրո։ Ահա թե որքան է «Լոկոմոտիվը» ցանկանում վաստակել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից։