«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է «Ֆլումինենսեի» կիսապաշտպանին գնելու տարբերակը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է բրազիլական «Ֆլումինենսեի» կիսապաշտպան Անդրեի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։ Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնում է լրագրող Ժակ Թալբոտը։

Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Անդրեի «Ֆլումինենսեի» տրանսֆերով։ Մանկունիացիները կարծում են, որ բրազիլացին երկար տարիներ կկարողանա զբաղեցնել ակումբի հենակետային կիսապաշտպանի դիրքը։ Նշվում է, որ Անդրեի հետ պայմանագիր կնքելու անգլիական թիմի ցանկությունը պայմանավորված է վնասվածք ստացած Կազեմիրոյի ապագայի հետ կապված անորոշությամբ։

22-ամյա Անդրեն գործող պայմանագիր ունի «Ֆլումինենսեի» հետ մինչև 2026 թվականի դեկտեմբեր: