«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է «Չելսիի» հետ ԱՊԼ-ի 12-րդ տուրի հանդիպման սպասելիքներով։
««Չելսին» մնում է ամենակարևոր ակումբներից մեկը։ Նրանք Տուխելի գլխավորությամբ հաղթել են Չեմպիոնների Լիգան մեր դեմ։ Ճիշտ է, նրանք վերջերս չեն մոտեցել Պրեմիեր Լիգայում հաղթելուն, բայց անկասկած ուժեղագույն թիմերից են։
Նրանք ագրեսիվ են և լավ են խաղում։ Մեզ սպասվում է այս մրցաշրջանի ամենաբարդ խաղերից մեկը։
Մենք փորձում ենք պահպանել մեր խաղամակարդակը, բայց վաղ թե ուշ «Չելսին» կպայքարի տիտղոսների համար։ Դրանում կասկած չկա»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։