Պաուլո Բարբոսա․ «Եթե Սպերցյանը լավ խաղա, կհայտնվի «Յուվենտուսում»»

Ֆուտբոլային գործակալ Պաուլո Բարբոսան գնահատել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ «Յուվենտուս» տեղափոխվելու հավանականությունը։

«Նրանք ցանկանում են ձեռք բերել ցանկացած երիտասարդ լավ ֆուտբոլիստի, դրանում կասկած չկա։ Սակայն նրանք դեռ կապի մեջ չեն եղել «Կրասնոդարի» հետ, սա է իրականությունը։

Գործակալը նաև հայտնեց, թե արդյոք Իտալիայի առաջնությունը հարմար կլինի Սպերցյանի համար։

Կարծում եմ, որ դա անկասկած հարմար կլինի ցանկացած լավ ֆուտբոլիստի համար։ Այսպիսով, մենք կշարունակենք դիտել նրա խաղը։ Եթե ​​նա լավ խաղա, ապա կխաղա «Յուվենտուսում»»,- Բարբոսայի խոսքերն է մեջբերում Sport Day-ը։

Նոյեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ «Յուվենտուսը» կարող է ձեռք բերել Սպերցյանին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, ակումբի սկաուտները հետևում են 23-ամյա ֆուտբոլիստի խաղին։ Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։