Կարիմ Բենզեման հեթ-տրիկի հեղինակ է դարձել (VIDEO)

Սաուդյան Արաբիայի առաջնության 13-րդ տուրի խաղում «Ալ-Իթթիհադը» սեփական հարկի տակ հաղթեց «Աբհային»՝ 4-2 հաշվով։

Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Կարիմ Բենզեման, ևս մեկ անգամ աչքի է ընկել Իգոր Կորոնադոն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին գլխավոր մարզիչ Նունո Էսպիրիտո Սանտուի պաշտոնանկությունից հետո «Ալ-Իթիհադը» հաղթեց իր առաջին խաղում։ Թիմը ընդհատեց առանց հաղթանակի 5 հանդիպումների շարանը և վաստակեց 24 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում։