Հայտնի մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կարող է դառնալ «Օքսֆորդ Յունայթեդի» գլխավոր մարզիչ: «Չելսիի» լեգենդն այդ պաշտոնի հիմնական թեկնածուն է, հաղորդում է Portsmouth news-ը:
«Օքսֆորդ Յունայթեդը» հանդես է գալիս Լիգա 1-ում, այսինքն՝ անգլիական երրորդ բարձրակարգ ֆուտբոլային դիվիզիոնում։ Այնտեղ թիմն այժմ երկրորդ տեղում է՝ չեմպիոնության կոչման հավակնորդ։
45-ամյա Ֆրենկ Լեմպարդը ամառվանից ոչ մի թիմ չի մարզւոմ: