Four Four Two-ն հրապարակել է աշխարհի լավագույն կենտրոնական կիսապաշտպանների անունները

Four Four Two-ն հրապարակել է աշխարհի լավագույն կենտրոնական կիսապաշտպանների վարկանիշային աղյուսակը։ Փորձագետների կարծիքով առաջին տեղում է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Բերնարդու Սիլվան։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Անտուան ​​Գրիզմանը Մադրիդի «Ատլետիկոյից», իսկ լավագույն եռյակը եզրափակել է Իլկայ Գյունդողանը «Բարսելոնայից»:

Տասնյակում են նաև Պեդրին, Ուորեն Զաիր-Էմերին, Էնցո Ֆերնանդեսը, Գավին, Լուկա Մոդրիչը, Գրանիտ Ջական և Ֆեդերիկո Վալվերդեն:

Նշենք, որ աշխարհի լավագույն կենտրոնական կիսապաշտպան ճանաչված Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականի հուլիսից։