«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի ապաքինման մասին։
«Նա իրեն լավ է զգում, բայց նա դեռ պատրաստ չէ, և մենք չենք ստիպի նրան ապաքինվել։ Նման դեպքերում ավելի լավ է չշտապել։ Հաջորդ քայլը հնարավոր է միայն երկու բժիշկների և անձամբ Կևինի թույլտվությամբ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը երկու հանդիպում է անցկացրել «Սիթիի» կազմում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նա «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականից։