Մոհամեդ Սալահը՝ Պրեմիեր Լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը դարձել է Պրեմիեր Լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է առաջնության մամուլի ծառայությունը։

Նախորդ ամիս եգիպտացին Պրեմիեր Լիգայում անցկացրել է 3 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ։

«Լիվերպուլը» ներկայումս զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը։

Պրեմիեր Լիգայի 11 խաղում Սալահը դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։