Բրազիլացի հարձակվող Նեյմարը լուրջ վնասվածք է ստացել և շարքից դուրս է մնացել՝ ըստ երևույթին մինչև ամառ: Սաուդյան Արաբիայի առաջնությունում արտասահմանցի ֆուտբոլիստների քանակի սահմանափակում կա։ Նեյմարը տեղ է զբաղեցնում, բայց չի խաղում։
Եվ հետևաբար ակումբը մտադիր է ժամանակավորապես հրավիրել ևս մեկ օտարերկրացու, սակայն դրա համար անհրաժեշտ է լուծել Նեյմարի պայմանագրի հետ կապված հարցը։ Եվ դա կլուծվի հետեւյալ կերպ՝ դրա գործողությունը ժամանակավորապես կասեցնելով։ Այս մասին հայտնում է իտալական ITASportPress լրատվական գործակալությունը։
Աղբյուրը, ցավոք, չի նշում, թե արդյոք դա կազդի Նեյմարի աշխատավարձի վրա։