Լիոնել Մեսսին և Զինեդին Զիդանն ասել են, թե որտեղ է ավելի հաճելի գոլ խփելը

Լիոնել Մեսսին և Զինեդին Զիդանը զրուցել են Adidas-ի կողմից կազմակերպված նախագծի շրջանակներում։ Արգենտինացուն ու ֆրանսիացուն հարցրել են, թե որտեղ է ավելի հաճելի գոլ խփել՝ Աշխարհի առաջնությունո՞ւմ, թե՞ Չեմպիոնների Լիգայում։

«Եվ Եվրագավաթներում, և Աշխարհի առաջնություններում գոլ խփելը լավ է: Բայց ակնհայտ է, որ Աշխարհի առաջնությունում գոլ խփելը միշտ յուրահատուկ բան է: Չնայած ամեն ինչ կախված է հանդիպումից։ Թերևս ավելի կարևոր է գոլ խփել Չեմպիոնների Լիգայի եզրափակչում»,- ասել է Մեսսին:

«Ես կարող եմ պատասխանել այս հարցին, Լեո, քանի որ դու վերջերս արեցիր դա Արգենտինայի հետ եզրափակիչում»,- ասել է Զիդանը։

«Այո, Աշխարհի առաջնության եզրափակչում գոլ խփելն ամենալավ բանն է աշխարհում, չէ՞: Երկուսս էլ կարող ենք դա ասել»,- նշել է Լեոն։