Հեղինակավոր Four Four Two պորտալը հրապարակել է Չեմպիոնների Լիգայի պատմության լավագույն հանդիպումների վարկանիշային աղյուսակը։ Առաջին տեղը զբաղեցրել է 2005 թվականի Ստամբուլի հայտնի եզրափակիչը՝ «Միլանի» և «Լիվերպուլի» միջև։
Երկրորդ հորիզոնականում է 2016/17 մրցաշրջանի 1/8 եզրափակիչի «Բարսելոնա» – ՊՍԺ պատասխան հանդիպումը։
Լավագույն եռյակը եզրափակում է 1998/99 մրցաշրջանի եզրափակիչը։ Հետո «Բավարիան» արագ գոլ խփեց ու մոտ էր հաղթանակին, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» գոլեր խփեց 90+1-ին և 90+3-րդ րոպեներին։ «Կարմիր սատանաները» հաղթեցին 2:1 հաշվով և նվաճեցին գավաթը: