Հաջորդ մրցաշրջանից ՖԻՖԱ-ի ու ՈւԵՖԱ-ի հովանու ներքո կշնորհվի նաև «Ոսկե Գնդակ» մրցանակը, որը սահմանել է ֆրանսիական հեղինակավոր France Football հրատարակությունը։ Այս մասին հայտարարել է ՈՒԵՖԱ-ի նախագահ, սլովենացի Ալեքսանդր Չեֆերինը։
«ՈւԵՖԱ-ն և «Ոսկե Գնդակը» հոմանիշներ են մարզական տեսանկյունից, մեր գործընկերությունը պայմանավորված է արարողությունը համատեղ իրականացնելու ցանկությամբ», – հայտարարել է Չեֆերինը:
Կլինեն նաև նորամուծություններ՝ հաջորդ տարվանից լավագույն մարզչին կշնորհվի մրցանակ։