Իտալական ամենահզոր ակումբներից մեկը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանով

«Յուվենտուսը» հետաքրքրված է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբի սկաուտներն ակտիվորեն հետեւում են 23-ամյա ֆուտբոլիստի խաղին։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» ավելի վաղ հերքել էր հայ կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրության մասին։

Սպերցյանի գործող պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին գնահատում է 15 միլիոն եվրո: