Արազ Օզբիլիս. «Նաիր Թիկնիզյանն ունակ է խաղալու Եվրոպայում»

«Ուրարտուի» ֆուտբոլիստ Արազ Օզբիլիզը խոսել է «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի մասին։

«Իմ կարծիքով Նաիր Թիկնիզյանը լավ ֆուտբոլիստ է, որակյալ պաշտպան։ Նա մեծ ներուժ ունի։ Կարծում եմ՝ Նաիրն ունակ է խաղալ Եվրոպայում»,- Օզբիլիսի խոսքերն է մեջբերում RB Sport պորտալը։

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Թիկնիզյանը խաղադաշտ է դուրս եկել 19 խաղում՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։