Էրիկ տեն Հագ․ ««Կոպենհագենի» գոլերից երկուսը պետք է չհաշվեին»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում «Կոպենհագենից» կրած պարտության մասին։ «Կարմիր սատանաները» արտագնա պարտություն կրեցին 4։3 հաշվով։

««Կոպենհագենը երկու գոլ խփեց, որոնք չպետք է հաշվել։ Սա մեզ տխրեցնում է։ Մեր դեմ բազմաթիվ որոշումներ են կայացվել։ Բայց դեռ հանդիպումներ կան, մենք կարող ենք փոխել իրավիճակը մեր օգտին։ «Կոպենհագենի» գոլերից երկուսը պետք է չարձանագրեին։ Հեռացումը նույնպես մեծ ազդեցություն ունեցավ։ Դժվար է, երբ խաղում ես 10 հոգով»,- հոլանդացի մարզչի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Չորս տուրի արդյունքներով «կարմիր սատանաները» A խմբում զբաղեցնում են վերջին տեղը։