Չեմպիոնների Lիգայի խմբային փուլի չորրորդ տուրում հոլանդական ՊՍՎ-ն սեփական հարկի տակ ընդունել էր ֆրանսիական «Լանսին» ու կարողացան հաղթել նվազագույն հաշվով։ Հոլանդական թիմի կազմում միակ գոլը խփեց Լյուկ դե Յոնգը։
Նա իր ութերորդ գոլը խփեց հոլանդական ՊՍՎ-ի կազմում Չեմպիոնների Լիգայում՝ կրկնելով ակումբային ռեկորդը։
Եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում ՊՍՎ-ի կազմում ութ գոլ է խփել նաև Ռուդ վան Նիստելռոյը։ Երրորդ տեղը կիսում են Ֆիլիպ Կոկուն և Առնոլդ Բրուգգինկը՝ 5-ական գոլով: