Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Ստամբուլի «Գալաթասարայի» դեմ խաղից հետո խոսել է լրատվամիջոցների հետ։ Գերմանական գրանդը հաղթեց 2։1 հաշվով։
«Այս հանդիպման մթնոլորտը զարմանալի էր: Չեմպիոնների Լիգայի նման լավ մրցակցի դեմ խաղում վերադառնալն ինձ համար առանձնահատուկ իրադարձություն է»,- դարպասապահի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Նոյերը երկար ժամանակ բացակայում էր ոտքի կոտրվածքի պատճառով։
Տնային հաղթանակի շնորհիվ «Բավարիան» վաստակեց 12 միավոր և վաղաժամ իրավունք ստացավ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում: «Գալաթասարայը» չորս միավորով երրորդ տեղում է: