Պորտուգալական «Բրագայի» գլխավոր մարզիչ Արթուր Խորխեն անդրադարձել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի խաղում Մադրիդի «Ռեալից» (0:3) կրած պարտությանը։
«Կարծում եմ՝ 60-րդ րոպեն որոշիչ եղավ այս խաղում։ Բայց սա կասկած չի հարուցում «Ռեալի» հաղթանակին, դա անհերքելի է։ Մենք կռվեցինք այնպես, ինչպես կարող էինք: Ափսոս, որ ամեն ինչ այսպես ավարտվեց, բայց մենք պետք է առաջ շարժվենք»,- մասնագետի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Մադրիդյան գրանդը վաստակեց 12 միավոր ու ժամանակից շուտ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ։ Ինչ վերաբերում է «Բրագային», ապա թիմը երեք միավորով զբաղեցնում է C խմբում երրորդ տեղը։