Մյունխենի «Բավարիան» նոր պայմանագրեր կառաջարկի հարձակվող Թոմաս Մյուլերին և դարպասապահ Մանուել Նոյերին։ Այս մասին խոսել է գերմանական ակումբի նախագահ Հերբերտ Հայները։
Հիշեցնենք, որ Նոյերը «Բավարիայում» հանդես է գալիս 2011 թվականից։ Դարպասապահի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։
Մյուլերը թիմի սան է: Նա առաջին թիմում է հանդես գալիս 2008 թվականից։ Նրա գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։