Իմանոլ Ալգուասիլ. «Կախարդական երեկո էր մեր թիմի համար»

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» մարզիչ Իմանոլ Ալգուասիլը խոսել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի խաղում Լիսաբոնի «Բենֆիկայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3:1):

«Մենք լավ հանդիպում անցկացրինք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին այս խաղի համար։ Մենք ուժեղ մրցակցի դեմ էինք խաղում։ Կախարդական երեկո էր մեր թիմի համար»,- մասնագետի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Չորս տուրի արդյունքներով «Ռեալ Սոսյեդադը» վաստակեց տասը միավոր և ժամանակից շուտ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ։