Միլանի «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի խաղում ավստրիական «Զալցբուրգի» նկատմամբ արտագնա հաղթանակը։ «Ներաձուրիները» Լաուտարո Մարտինեսի 11 մետրանոց գոլի շնորհիվ հաղթեցին 1-0 հաշվով։
«Մենք շատ ուրախ ենք հաղթանակի համար։ «Զալցբուրգը» ուժեղ մրցակից է։ «Ինտերը» ևս մեկ քայլ է կատարել իր զարգացման գործում»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Չորս տուրից հետո Սիմոնե Ինձագիի թիմը վաստակեց տասը միավոր և երաշխավորեց իրենց վաղաժամ մուտքը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ։ «Զալցբուրգն» իր հերթին երեք միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։