Հայտնի են Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացնում է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները։

Մրցանակի համար պայքարում են չորս ֆուտբոլիստներ՝ Էրլինգ Հոլանդը, Ռոդրիգոն, Բուկայո Սական և Անտուան ​​Գրիզմանը: Անվանակարգի հաղթողը կորոշվի ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում քվեարկությամբ։

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի գործող հաղթողը «Մանչեսթեր Սիթին» է: Նախորդ մրցաշրջանի եզրափակիչում Պեպ Գվարդիոլայի թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ Միլանի «Ինտերի» նկատմամբ՝ 1։0 հաշվով։