«Շախտյորի» գլխավոր մարզիչ․ «Կարող էինք էլ ավելի շատ գոլ խփել»

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Մարինո Պուսիչը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի տնային խաղում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1-0) կիսվել է հույզերով։

«Այս արդյունքին հասնելու համար պետք է հավատալ և գործել: Մենք վերլուծել ենք «Բարսելոնայի» դեմ մեր առաջին հանդիպումը և դրանից հետո նրանց հանդիպումները։

Ֆուտբոլիստները ֆենոմենալ խաղացին։ Կարող էինք էլ ավելի շատ գոլ խփել։ Իմ թիմն անթերի խաղաց։

Այս արդյունքը մեզ համար շատ քաղցր է թվում՝ ինձ և ակումբի բոլոր աշխատակիցների համար: Հպարտանում եմ ոչ միայն Սուդակովով և Կրիսկովով, որոնք ֆանտաստիկ հանդիպում անցկացրին, այլ ամբողջ թիմով»,- Պուշիչի խոսքերն է մեջբերում Tribuna.com-ը։