Չիրո Իմոբիլեն իր հոբելյանական գոլը խփեց «Լացիոյի» կազմում

Հարձակվող Չիրո Իմոբիլեն խփեց իր 200-րդ գոլը «Լացիոյի» կազմում։

Հոբելյանական հանդիպումը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ֆեյենորդի» հետ էր։

33-ամյա հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, իսկ 45+1 րոպեին գրավել է մրցակցի դարպասը։

Չիրո Իմոբիլեն «Լացիոյում» հանդես է գալիս 2016 թվականի հուլիսից։ Նույն թվականի օգոստոսին «Ատալանտայի» դեմ խաղում (3-4) նա խփեց իր առաջին գոլը հռոմեական ակումբի կազմում։