Կառլո Անչելոտտին նշել է Չեմպիոնների Լիգայում հաղթելու գլխավոր ֆավորիտներին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին նշել է Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկությունում հաղթելու ֆավորիտներին։

«Ո՞վ կհաղթի Չեմպիոնների Լիգան. Չեմ կարծում, որ մենք մեծ անակնկալ կտեսնենք։ Ամեն ինչ կլինի սովորականի պես։ «Մանչեսթեր Սիթի», ՊՍԺ, «Բավարիա»՝ մեծ ակումբների մակարդակը շատ բարձր է։ Կարծում եմ, որ իսպանական թիմերը նույնպես կպայքարեն տիտղոսի համար»,- ասել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ Անչելոտտին երկու անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան որպես «Ռեալի» մարզիչ։ Իտալացին ևս երկու նմանատիպ տիտղոս նվաճեց, երբ գլխավորում էր «Միլանը»։