Բոյան Կրկիչ․ «Նրանք այս աշխարհից չեն»

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Բոյան Կրկիչը կարծում է, որ ժամանակակից երիտասարդները չպետք է նայեն Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին, բայց ոչ այն պատճառով, որ նրանք արժանի չեն, այլ հակառակը։

«Մեսսին, Ռոնալդուն, ինչպես նաև Նադալի նման մի քանի ականավոր մարզիկներ, արտառոց դեպքեր են սպորտում։ Նրանք չեն կարող օրինակելի լինել, քանի որ առանձնահատուկ են, նրանք այս աշխարհից չեն», – Կրկիչի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress-ը։

Հիշեցնենք, որ Բոյան Կրկիչը կատալոնական ակումբում խաղացել է 2006-ից 2011 թվականներին։