Սամիր Նասրին Կիլիան Մբապպեին խորհուրդ է տվել չտեղափոխվել Մադրիդի «Ռեալ»

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սամիր Նասրին իր հայրենակից Կիլիան Մբապպեին խորհուրդ է տվել չտեղափոխվել Մադրիդի «Ռեալ» և մնալ ՊՍԺ-ում։

«Եթե Մբապպեն հեռանա, ապա մեծ բաց կթողնի ՊՍԺ-ում։ Ակումբը կկարողանա այլ խաղացողների հետ պայմանագիր կնքել: Բայց նրանք չեն լինի Կիլիան, դա ակնհայտ է: Այսօր նա շատ կարևոր դեր է խաղում թե՛ հավաքականում, թե՛ իր ակումբում։ Երկու տարի առաջ ես նրան անվանեցի աշխարհի լավագույն խաղացող և դեռ հավատում եմ դրան։

Կիլիանը Փարիզի շրջանից է։ Եթե ​​ես նրա տեղը լինեի, ես կմնայի ՊՍԺ-ում՝ Մադրիդ գնալու և այնտեղ 50-րդ անգամ Չեմպիոնների Լիգայում հաղթելու փոխարեն։ Մինչդեռ ՊՍԺ-ն երբեք այն չհաղթեց։ Օրինակ, ես հավերժ կմնայի «Մարսելում», եթե դրա տերերը լինեին Կատարից։ Կարծում եմ, ավելի լավ է լինել քո ժողովրդի թագավորը», – ասել է Նասրին Le Journal du Dimanche-ին։