Մոյսես Կայսեդո․ «Նրանք ովքեր հիմա մեզ չեն հավատում, ի վերջո կհամոզվեն դրանում»

«Չելսիի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն պատասխանել է Էնցո Ֆերնանդեսի խոսքերին, ով ասել է, որ ժամանակի ընթացքում թիմը կդառնա Պրեմիեր Լիգայի լավագույններից մեկը։

«Հարյուր տոկոսով համաձայն եմ։ Սա մի քիչ ժամանակ է պահանջում: Նրանք, ովքեր հիմա մեզ չեն հավատում, ի վերջո կհամոզվեն դրանում, քանի որ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ակումբը հասցնենք այնտեղ, որին արժանի է, և որտեղ այն նախկինում էր»,- Կայսեդոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

«Չելսին» 10 տուրից 12 միավորով զբաղեցնում է 13-րդ տեղը Պրեմիեր Լիգայում։