Մաուրիսիո Պոչետինո․ «Հուսով եմ մինչև մահանալս կարող եմ մնալ «Չելսիում»»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի «Թոթենհեմի» հետ հանդիպման նախօրեին խոսել է իր ապագայի մասին։

«Ֆուտբոլում երբեք չգիտես, թե ինչ կլինի վաղը։ Հիմա ես ապրում եմ այսօրվա համար և փորձում եմ շատ առաջ չմտածել: Բայց հուսով եմ, որ կարող եմ մնալ «Չելսիում» մինչև մահանալս»,- արգենտինացի մարզչի խոսքերն է փոխանցում Football London-ը։

Պոչետինոն «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց անցյալ ամառ, և նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։