Վինիսիուս Ժունիորը «Ռայո Վալյեկանոյի» դարպասապահին առաջարկել է հանդիպել փողոցում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի հանդիպման ժամանակ կոնֆլիկտ է ունեցել «Ռայո Վալյեկանոյի» դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկու հետ։ Հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։

Խաղի ժամանակ բրազիլացին հրել է դարպասապահին, որից հետո նրան հրավիրել է խաղից հետո հանդիպել փողոցում։

«Արի՛ հանդիպենք փողոցում», – Վինիսիուսի խոսքերն է փոխանցում Madrid Zone-ը։

Այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։