Կառլո Անչելոտտին անդրադարձել է Ջուդ Բելինգհեմի վնասվածքին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի խաղում «Ռայո Վալյեկանոյի» (0-0) հետ ոչ-ոքիից հետո խոսել է կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի վնասվածքի մասին։

«Բելինգհեմը ուսի շրջանում խնդիրներ ունի։ Նա պետք է բուժզննում անցնի։ Հուսով եմ՝ նա կարող է չորեքշաբթի օրը խաղալ «Բրագայի» դեմ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։

Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 29 միավորով։ «Ռայո Վալյեկանոն» 18 միավորով 9-րդ տեղում է։