Ֆաբրիցիո Ռոմանոն պատասխանել է Մադրիդի «Ռեալի» պաշտոնական հայտարարությանը

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն պատասխանել է Մադրիդի «Ռեալի» պաշտոնական հայտարարությանը, թե մադրիդյան ակումբի ղեկավարությունը չի բանակցում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերի շուրջ։

Ըստ Ռոմանոյի՝ իսպանական ակումբը դա արել է, որպեսզի 24-ամյա ֆուտբոլիստը կոնֆլիկտ չունենա իր ներկայիս թիմի հետ։ Միևնույն ժամանակ, Մբապպեն հաջորդ տարի մնում է «Ռեալի» տրանսֆերային նպատակը։

Մբապպեն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 13 հանդիպում, դարձել 12 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։