Ալեխանդրո Գրիմալդոն կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

Լևերկուզենի «Բայերի» եզրային պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն կարող է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա», հայտնում է Todofichajes-ը։

«Բլաուգրանան» մտադիր է առաջիկա տրանսֆերային պատուհանների ընթացքում փորձել ձեռք բերել ֆուտբոլիստին։

Transfermarkt-ը Գրիմալդոյի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: 28-ամյա իսպանացու պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։

2023/24 մրցաշրջանը պաշտպանը արդյունավետ սկսեց «Բայերի» կազմում։ Ֆուտբոլիստը մասնակցել է 10 հանդիպման, դառնալով՝ հինգ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։