Վարդան Մինասյանը նշել է, որ Նաիր Թիկնիզյանը պետք է տեղափոխվի այլ առաջնություն

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշել է, որ «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը պետք է փոխի առաջնությունը։

Մասնագետի խոսքով՝ Ռուսաստանում հանդես եկող ֆուտբոլիստներն աստիճանաբար կորցնում են մոտիվացիան, քանի որ միջազգային մրցաշարերի մասնակցելու հնարավորություն չունեն։

«Ձմեռային կամ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Նաիրը պետք է իրեն փորձի դրսում: Ռուսաստանում չկան Եվրագավաթներ, չկա Չեմպիոնների Լիգա, որոշ տեղերում մրցակցությունը ընկնում է, որոշ տեղերում մոտիվացիան կարող է նվազել։ Նույնը հիմա տեսնում ենք ռուսական Պրեմիեր Լիգայում»,- Մինասյանի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։