Մատիս Թել․ «Երբ ես առաջին անգամ միացա «Բավարիային», մեծ ճնշում կար»

«Բավարիայի» հարձակվող Մատիս Թելը խոսել է իր խաղի որակի մասին:

Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա ֆուտբոլիստը կարողացել է անցկացնել 14 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

«Ես գոլ եմ խփո՞ւմ յուրաքանչյուր 49 րոպեն մեկ: Ուրախ եմ, որ նման վիճակագրություն ունեմ։ Երբ ես առաջին անգամ միացա «Բավարիային», մեծ ճնշում կար ինձ վրա, բայց թիմակիցներս և մարզիչս օգնեցին ինձ, և հիմա ես վստահում եմ ինձ»,- Թելի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն:

Հիշեցնենք, որ Թելը «Բավարիա» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը «Ռենից»։ Transfermarkt պորտալը ներկայումս Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստին գնահատում է 50 միլիոն եվրո: