PREMIER LEAGUE. «Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Մանչեսթեր Յունայթեդին» (VIDEO)

Անգլիական Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։

Պեպ Գվարդիոլայի սաները քարը քարի վրա չթողեցին Էրիկ տեն Հագի գլխավորած թիմին։ Նրանք երեք անպատասխան գնդակ ուղարկեցին Անդրե Օնանայի պաշտպանած դարպասը։

Այս հանդիպումից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 24 միավոր ու 3-րդն է։ «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակած 15 միավորով 8-րդն է։

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» 0:3 (0:1)
0:1 Էրլինգ Հոլանդ, 26 (11 մետրանոց)
0:2 Ֆիլ Ֆոդեն, 49
0:3 Էրլինգ Հոլանդ, 80