Տիգրան Բարսեղյանը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել

«Սլովանը» Սլովակիայի առաջնության 12-րդ տուրում այս պահին մրցում է «Կոսիցեի» դեմ։

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը հանդիպման 10-րդ րոպեին կրկնապատկել է իր թիմի առավելությունը։ 4 րոպե անց «Սլովանը» երրորդ գնդակն է ուղարկել մրցակցի դարպասը։ Գոլի հեղինակ է դարձել Յուրայ Կուցկան, ում օգնել է կրկին Տիգրան Բարսեղյանը։

Այս գոլը Բարսեղյանի համար չորրորդն էր Սլովակիայի ընթացոկ մրցաշրջանում։