Իլկայ Գյունդողան. «Ես չեմ եկել «Բարսելոնա» այսպիսի խաղերը պարտվելու համար»

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպման մասին։

«Կապտանռնագույնները» տնային պարտություն կրեցին 1։2 հաշվով։

«Ես չեմ եկել «Բարսելոնա» այսպիսի խաղերը պարտվելու համար։ Թիմը պետք է քայլ առաջ անի ապագայում նման բանից խուսափելու համար:

Հակառակ դեպքում մենք չենք կարողանա հասնել «Ռեալին» ու «Ժիրոնային»»,- գերմանացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում AS-ը։

Գյունդողանը «Բարսելոնա» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։